Բավ է պառակտվել
26-11-2022 16:03

Աշնան վերջին օրերին Հայաստանում սպասվում է թաց ձյուն, մառախուղ և ջերմաստիճանի անկում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Նոյեմբերի 28-29-ը և 30-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է պարզ եղանակ։ Միաժամանակ նոյեմբերի 26-ին, 27-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ին ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 26-ին, 27-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ։

Շաբաթ և կիրակի օրը ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև 10-12 աստիճան, իսկ երկուշաբթիից չորեքշաբթի ջերմաստիճանը կտատանվի 7-12 աստիճանի սահմաններում։