Հայաստանում ՌԴ դեսպանատանը երեկ տղամարդու դի է հայտնաբերվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը:
Մահացածը ՌԴ քաղաքացի, 52-ամյա Անդրեյ Սմիրնովն էր, որը ժամանակավորապես բնակվում էր դեսպանատանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։