Բավ է պառակտվել
08-05-2015 14:21

Հայաստանում կտրուկ կբարձրանան էլեկտրաէներգիայի սակագները

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը պաշտոնապես հաստատել է էլեկտրաէներգիայի սակագնի կտրուկ բարձրացման մասին տեղեկությունը: Այսօր ընկերությունը հայտարարություն է տարածելառ այն, որ մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ին սակագները բարձրացնելու նպատակով: Ընկերությունը առաջարկում է բարձրացնել ցերեկային սակագինը մինչև  58,93 դրամ մեկ կիլովատի դիմաց, մինչդեռ այժմ այն կազմում է  41,85 դրամ, իսկ այժմ գործող  31,85 դրամը մեկ կիլովատի դիմաց գիշերային սակագինը կփոխարինվի 48,93 դրամով մեկ կիլովատի դիմաց: Այսպիսով սակագների աճը կկազմի ավելի քան 40%: Իր հերթին ՀԾԿՀ-ն 5  խոշոր էլեկտրականների կողմից սակագնի բարձրացման վերաբերյալ հայտեր ներկայացնելու մասին հայտարարություն է հրապարակել: Հաղորդագրության մեջ նշված է, որ ներկայացված հայտերը համապատասխանում են հանձնաժողովի կողմից սահմանված կարգին, և հանձնաժողովը սկսել է դրանց ուսումնասիրությունը: