Բավ է պառակտվել
24-12-2015 13:52

ՀՀ-ում կստեղծվի Պաշտպանական ազգային-հետազոտական համալսարան

Կառավարության որոշմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Պաշտպանական ազգային-հետազոտական համալսարան» պետական հիմնարկ։ Ինչպես կառավարության նիստին նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, համալսարանի ստեղծման նպատակներից են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական-անվտան¬գա¬յին ոլորտում գիտատեսական և գիտակիրառական ռազ-մա¬վարական հետազո¬տու¬թ¬յունների իրակա¬նաց¬ումը, պաշտպանական-անվտանգային ոլորտում բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա) և լրացուցիչ կրթության իրականացումը, ինչպես նաև ռազմավարական պաշտպանական-ան¬վտանգային ոլոր¬¬տում որակավորված բարձրա¬գույն ղեկավար կազմի ձևավորումը և այլն: Նա տեղեկացրեց նաև, որ համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է, որը բաղկացած է նախագահից և 19 անդամներից:  Կստեղծվի նաև համալսարանի հիմնադրամը, որի նպատակն է աջակցել համալսարանի գործունեությանը:  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշումը հաստատելուց հետո նշեց, որ այն որևէ լրացուցիչ ֆինանսական բեռ պետության վրա չի առաջացնում: