Բավ է պառակտվել
23-10-2019 17:25

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվությունը քրեականացվեց

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը, որով պատգամավորներն առաջարկում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնել: Նախագիծն ընդունվեց 99 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ըստ փոփոխության` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել կենդանիների ոչնչացմանը կամ խեղմանը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեք հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով: