Բավ է պառակտվել
11-09-2015 10:47

Բաղրամյանում անցկացվում է «Շանթ 2015»-ի կրակային փուլը

Բաղրամյան ուսումնական կենտրոնի զորավարժարանում անցկացվում է «Շանթ 2015» զորավարժությունների ռազմական գործողությունների մասը՝ կրակային փուլը:Զորավարժարանի տարածքում տեղակայված է փրկարարական ու ռազմական տեխնիկա, այդ թվում «Гранат 4», «ИГЛА Ц», «БУК Стрела», «Смерч»: Զորավարժություններին հետևելու համար Արմավիրի մարզում են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչներ՝ Դավիթ Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Մուրադյանը, Հրանուշ Հակոբյանը, Հասմիկ Պողոսյանը, Գաբրիել Ղազարյանը և այլք: