Բավ է պառակտվել
13-03-2023 13:25

Հրազդանում պարեկներին կացնով սպառնացող տղամարդը սպանվել է

Հրազդան քաղաքում այս գիշեր գողության մեջ կասկածվող տղամարդ է սպանվել։

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել։ Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները:

«Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։ Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է», – հայտնում են գերատեսչությունից։

Պարզվել է, որ Հրազդանի 45-ամյա բնակիչը նախկինում դատապարտված է եղել։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

Shamshyan.com–ը ներկայացրել է միջադեպի մանրամասները` նշելով, որ չարագործը մուտք է գործել անասնագոմ գողության նպատակով։
Այն բանից հետո, երբ ժամանած պարեկները բարձրախոսով բազմիցս պահանջել են հանձնվել, նա կացինը ձեռքին դուրս է եկել շենքից և թափահարելով այն պահանջել, որ չմոտենան իրեն, հեռանան և չփորձեն բռնել, հակառակ դեպքում՝ ձեռքին եղած կացնով կսպանի բոլորին։

Պարեկներից մեկը նախազգուշական 2 կրակոց է արձակել օդ։ Սակայն այդ կրակոցներն էլ չեն կանխել քաղաքացու հարձակումը պարեկների ու ոստիկանների վրա, որից հետո զգալով, որ վտանգը դառնում է իրական` պարեկը 1 անգամ կրակոց է արձակել իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա, վիրավորելով նրան։

Հայաստանի իշխանությունները ճշգրտել են ապագա ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Հայաստանի կրթության նախարարը ղեկավարը ներկայացրեց ռուսական դպրոցների բացման երկու տարբերակ
Երևանի «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում առևտրի կենտրոնի տարածքում
Բողոքի ակցիա՝ ընդդեմ ծառահատումների. եղան միջադեպեր
Երևանի «Վստրեչի» կամրջի վերանորոգման ժամկետը երկարաձգվել է, մինչև ամառ երթևեկությունն ամբողջությամբ փակ կլինի