Բավ է պառակտվել
31-05-2021 11:36

Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է ավելի քան 2,58 մլն․ մարդ

Հայաստանի Ոստիկանության տվյալներով՝ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.581.093 ընտրող:

Այս տեղեկատվության հրապարակումը պայմանավորված է Հայաստանի Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների շրջանակում Ընտրական օրենսգրքի պահանջներով, որի անցկացման օրը սահմանված է ԿԸՀ-ի կողմից։

«Ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվում է 31.05.2021 թ.` ընտրություններից 20 օր առաջ»,- ասվում է Ոստիկանության հայտարարությունում։

ԿԸՀ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 22 կուսակցություն և 4 դաշինք։