Բավ է պառակտվել
11-01-2022 22:00

Արևելյան ուղղությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով երկու հայ զինվոր է զոհվել․ Հայաստանի ՊՆ

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.), հայտնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ ևս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Հունվարի 11–ին, ժամը 15։15-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմը պատասխան գործողություններով լռեցրել է թշնամու կրակը։
Նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը հայտնել է երեք վիրավորի մասին։