Բավ է պառակտվել
01-03-2021 15:32

Ավտովթարից վախճանվել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը

Այսօր Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը։ Մարտի 1-ին, ժամը 08։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ավտոմեքենան ընկել է ձորը։

Չարենցավանի ԲԿ-ի շտապ բժշկական օգնության ծառայությունից հաստատել են, որ կանչեր են գրանցվել, մահացածը Վազգեն Գրիգորի Տալյանն է։
Կոտայքի թեմը մահազդ է տարածել, որում նշված է. «Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 1֊ին, ժամը 8։30֊ի սահմաններում, Երևան ֊ Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվեց Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։

Քահանայի վախճանի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը.

«Երկնքի ճամփորդ դարձավ մեր սիրելի Տեր Կյուրեղը՝ ուսուցիչը, եղբայրը, հոգևոր հայրը և հարազատը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատաել: Երջանիկ եմ, որ ճանաչել եմ այս մեծ հային, հոգևորականին և վայելել նրա իմաստուն խորհուրդներն ու ներկայությունը։ Օրեր առաջ կրկին հանդիպեցինք․․․։ Շատերն են նրա միջոցով

Աստծուն ճանաչել և ճշմարիտ ուղին բռնել։ Բառերն անզոր են․․․։ Երկինքը հարստացավ, իսկ երկիրն աղքատացավ։ Տեր Հայրը գնաց հարուցյալ Փրկչի մոտ, որի անխոնջ սպասավորն էր․․․»,- գրել է վարդապետ Բաղումյանը: