Բավ է պառակտվել
28-09-2021 13:34

Երևանում կրակոցների արդյունքում սպանվել է “Գլորիա” ֆաբրիկայի սեփականատիրոջ աղջիկը

27-ամյա կինը մահացել է հրազենային վիրավորման արդյունքում, նրա 29-ամյա ամուսինը տեղափոխվել է հիվանդանոց։

Հայտնի գործարար, Վանաձորի “Գլորիա” կարի ֆաբրկայի սեփկանատեր Բագրատիոն Դարբինյանի 27-ամյա աղջիկը՝ Դիանա Դարբինյանը մահացել է Երևանի կենտրոնում հնչած կրակոցների արդյունքում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 28-ին ժամը 01։40-ին Ազատության պողոտայի “Հաղթանակ” զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել, կին է մահացել։

Կայքի տեղեկությամբ՝ հրազենային վիրավորում է ստացել Դարբինյանի 29-ամյա ամուսին Վազգեն Մարգարյանը, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Օրինապահ մարմիններն արդեն պարզել են կրակողի ինքնությունը․ դա 24-ամյա Լևոն Է․-ն է։

Ըստ կայքի, սպանվածի ամուսնու և կրակողի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել սրճարաններից մեկում, որը վերածվել է ծեծկռտուքի։

Ավելի ուշ “Հաղթանակ” զբոսայգու մետ կրակոցներ են հնչել, տեղում հայտնաբերվել է 17 պարկուճ։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել էր Land Rover մակնիշի ռուսական P 999 HA 99 RUS համարանիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել էին արնանման հետքեր։

Հարուցվել է քրեական գործ, տարվում է քննչական աշխատանք։