Բավ է պառակտվել
15-11-2022 13:17

Մարտունի քաղաքի ծննդատանը լույս աշխարհ եկած աղջիկը համարվում է Երկրի 8 միլիարդերորդ բնակիչը

Հայաստանի Մարտունի քաղաքի ծննդատանը աղջիկ է ծնվել, ով, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, Երկրի 8 միլիարդերորդ բնակիչն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի և Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում»,- գրել է մարզպետը։

Նա շնորհավորել է նորածնի ծնողներին՝ մաղթելով նրան անհոգ ու երջանիկ մանկություն, լուսավոր ապագա և խաղաղություն հայրենիքում։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պարզաբանել էր, որ Երկրի 8 միլիարդերորդ բնակչի ընտրության արարողությունը խորհրդանշական է։

«Ուստի յուրաքանչյուր երկիր սեփական ցանկությամբ ընտրում է մեկ երեխայի, որին և հայտարարում է որպես եզակի մարդ։ Մենք ընտրել ենք Գեղարքունիքը մի շարք պատճառներով․ ներգրավվածություն վերջին իրադարձություններին, աղջիկների ծնվելու հետ կապված խնդիրներ և այլն», - ասել էր նա։