Բավ է պառակտվել
17-03-2020 16:52

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 114-ի

Ռուսաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 114 դեպք, հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

Տաս մարդ վարակվել է արդեն երկրի ներսում՝ Ռուսաստան ժամանածների հետ շփում ունենալուց հետո:

“Ռուսաստանի Դաշնությունում ներկայումս գրանցված է 114 հիվանդ հանրապետության 26 մարզում: Նրանցից 5-ն ապաքինվել է և դուրս գրվել: Հարյուր ինը հոգի գտնվում է հիվանդանոցում, նրանցից 106-ի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, առանց որևէ ախտանշանի”, - ասել է Գոլիկովան կառավարության անդամների հետ նախագահի հանդիպման ժամանակ։

Օպերատիվ շտաբից պարզաբանել են, որ նոր դեպքեր են գրանցվել երկրի 15 մարզում։ Անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներից ժամանած ավելի քան 16 հազար մարդ շարունակում է մնալ բժշկական հսկողության տակ: