Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակում գործած դեռահասի ծնողները կարտաքսվեն Ռուսաստանից՝ մնալու ռեժիմը խախտելու համար, RIA Novosti-ին հայտնել են Կուբանի դատարանների համատեղ մամուլի ծառայությունից։
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել եւ վարչական տույժ նշանակել՝ 2000 ռուբլի տուգանք, որին հաջորդել է հարկադիր արտաքսումը Ռուսաստանից։ Մինչ արտաքսումը նրանք կտեղակայվեն օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոնում։
Երկու ծնողներն էլ Հայաստանի քաղաքացիներ են։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ի երեկոյան թիվ 94 դպրոցի մասնաճյուղում, որտեղ կոնֆլիկտի արդյունքում դանակահարվել են երկու դեռահասներ։ Նախագահի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի խոսքով՝ չորս երեխա տեղափոխվել է հիվանդանոց, բոլորն էլ ավելի ուշ տեղափոխվել են ամբուլատոր բուժման։
Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անփութության և խուլիգանության փաստով։ Դատարանը մերժել է խուլիգանության մեջ կասկածվող դպրոցականին կալանավորել և խափանման միջոց է ընտրել դպրոց հաճախելու և ինտերնետից օգտվելու արգելքի տեսքով։
Ավելի վաղ դատարանի ներկայացուցիչները պարզաբանել էին, որ դեռահասի ծնողները Կրասնոդարի մարզ են ժամանել Հայաստանից։ Նրանք մեղադրվում են ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդվածի 1-ին մասով ՌԴ մուտքի և գտնվելու կանոնները խախտելու մեջ, որը նախատեսում է մինչև 5000 ռուբլի տուգանք և վարչական վտարում երկրից։
Կուբանսկի շրջանի դատախազությունը միջադեպի հետաքննություն է սկսել։