Բավ է պառակտվել
27-05-2022 16:00

Ռուսաստանում, հնարավոր է, թույլատրեն ԵԱՏՄ երկրներ մեկնող ուղևորներին օգտվել Duty Free խանութներից

Ռուսաստանի օդանավակայաններից ԵԱՏՄ երկրներ թռչող քաղաքացիներին կույլատրվի գնումներ կատարել Duty Free խանութներից, ասվում է Պետդումա ներկայացված կառավարության օրինագծում։

Փաստաթուղթը (թիվ 131313-8) հրապարակվել է ուրբաթ օրը խորհրդարանի էլեկտրոնային տվյալների բազայում, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Գործող օրենսդրության համաձայն՝ օդանավակայաններում Duty Free խանութները տեղադրելիս անհրաժեշտ է կանխել ապրանքների վաճառքը Ռուսաստանի Դաշնությունից մեկ այլ ԵԱՏՄ անդամ պետություն մեկնող ֆիզիկական անձանց։ Հեղինակները հիշեցնում են, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում, բացառությամբ Ռուսաստանի, այժմ թույլատրվում է անմաքս ապրանքների վաճառքը միության տարածքով տեղաշարժվող քաղաքացիներին։

«Այս օրինագծի հետ կապված նախատեսվում է նմանատիպ թույլտվություն սահմանել անմաքս խանութների առևտրի սրահներում Ռուսաստանի Դաշնությունից միության անդամ այլ պետություն մեկնող ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքի համար միասնական մոտեցում սահմանելու նպատակով»,- ասվում է պարզաբանող նյութերում։

Ընդունելու դեպքում՝ օրինագիծն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 30 օր անց։

Duty Free-ն առևտրի ռեժիմ է, որի դեպքում ապրանքները վաճառվում են առանց ակցիզների, տուրքերի և հարկերի մի մասի վճարման՝ գնումն արտերկիր արտահանելու պայմանով։

ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։