Բավ է պառակտվել
16-02-2016 17:10

Ռուսաստանում հարսնացուն ծեծել է փեսացուին ու փախել հարսանիքից (տեսանյութ)

Տուլայի կենտրոնում սիրահարների միջև սկանդալ է բռնկվել. Հարսնացուն ծեծել է փեսացուին ՝ նորակառույց հարսանյաց սրահի մոտ: Երիտասարդների վիճաբանությունը նկարահանել է տեսագրիչը: Կադրերից երևում է, որ փեսացուին ու հարսնացուին բերող սպիտակ ավտոմեքենայից հարսանեկան զգեստով աղջիկ է դուրս վազում: Նրա հետևից մեքենայից դուրս է գալիս կոստյում հագած մի երիտասարդ: Երիտասարդը փորձում է ինչ- որ բան համոզել իր սիրեցյալին, սակայն վերջինս հրաժարվում է լսել: Մի րոպեից հարսնացուն հարձակվում է իր ընտրյալի վրա ու սկսում է նրան ծեծել հարսանեկան ծաղկեփնջով: Հետո աղջիկը վազելով հեռանում է այդտեղից, իսկ փեսացուն էլ նորից մեքենա է վերադառնում: