Ռուսաստանում հունիսի 13-ին 5 ռուբլով թանկացել է օղու նվազագույն մանրածախ գինը։ Այսուհետ 0.5 լ տարողությամբ մեկ շիշ օղին արժի 190 ռուբլի։ Փոփոխությունները տեղի են ունեցել Ֆինանսների նախարարության համապատասխան հրամանի համաձայն:
Կոնյակի և բրենդիի նվազագույն արժեքն անփոփոխ է մնացել՝ 293 ռուբլի 0.5 լ տարողությամբ մեկ շիշ բրենդի և 322 լ՝ մեկ շիշ կոնյակի համար։
Օղու նվազագույն մանրածախ գինը թանկացնելը շուկայում կեղծ ալկոհոլի դեմ պայքարի գործիք է։ 2015-ի փետրվարի 1-ին այն սահմանվել էր 185 ռուբլու սահմանում, նախքան այդ այն կազմում էր կես լիտրի համար 220 ռուբլի։