Բավ է պառակտվել
01-12-2021 11:01

Ռուսաստանում ՊՇՌ թեստերի գործողության ժամկետը կկրճատվի 72-ից միչև 48 ժամ

Ռոսպոտրեբնադզորը, ելնելով «օմիկրոն» շտամի առանձնահատկություններից, որոշել է կրճատել COVID-19-ի ՊՇՌ թեստերի գործողության ժամկետը 72-ից մինչև 48 ժամ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան՝ նոր վարակի դեմ պայքարի կառավարությանն առընթեր համակարգող խորհրդի նիստում։

Պոպովան նշել է շտամի բարձր վարակելիությունը և օրգանիզմի շատ ավելի արագ արձագանքի պոտենցիալ կարողությունը:

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում կա ստանդարտ, ըստ որի՝ COVID-19-ի լաբորատոր թեստի տևողությունը կենսանյութի ստացման պահից մինչև արդյունքի ստացում չպետք է գերազանցի 24 ժամը։ Անալիզի լաբորատորիա առաքման ժամանակը նույնպես չպետք է գերազանցի մեկ օրը։

Ընդհանուր առմամբ, անձի կողմից թեստը հանձնելու պահից մինչև արդյունքների հրապարակումը պետք է անցնի ոչ ավելի, քան 48 ժամ, նկատել է նա և ընդգծել, որ «այդ պահանջը ոչ բոլոր մարզերում է պահպանվում»։ Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը բոլորին, ովքեր արդյունքը ժամանակին չեն ստացել, կոչ է արել զանգահարել վարչության թեժ գծին։