Բավ է պառակտվել
27-01-2016 15:12

Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումներում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել: Մարտավարական հատուկ պարապմունքներում ընդգրկված են ռազմակայանի Գյումրիի և Երեւանի կայազորների բոլոր ստորաբաժանումները:
Վարժանքները ծավալվելու են «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում: Լեռնային պայմաններում 30 և 100 կիլոմետրանոց ռազմերթերի ընթացքում վարորդները «Էքստրեմալ» վարման նորմատիվներ կկատարեն անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ, ստորաբաժանումների զինծառայողները կդիմագրավեն ցամաքային և օդային հակառակորդի հարձակումները:
Հաշվի առնելով պարապմունքների անցկացման վայրերում տիրող կլիմայական խիստ պայմանները, տեղակայվել են հատուկ կետեր, որտեղ զինծառայողները կկարողանան տաքանալ: Նրանք կապահովվեն նաև լրացուցիչ սննդով ու տաք թեյով: Զինծառայողների հիվանդանալը կանխելու նպատակով բժիշկները անձնակազմի առողջական վիճակի մշտադիտարկում են անցկացնում: