Բավ է պառակտվել
01-11-2016 09:35

Հայաստանի մի շարք շրջաններում տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Դիլիջանի ոլորանները:
Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում և Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզում՝ Թալինի, Ապարանի, Արագածի տարծաշրջաններում, տեղում է ձյուն:
Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: