Բավ է պառակտվել
07-12-2021 15:52

Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ Հայաստանի ԱԺ նախագահը ռազմագերիներին անվանել է դասալիքներ․ «Նրանք իմ համար արդեն չկան (տեսանյութ)

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ աղմկահարույց հայտարարություն է արել գերիների վերաբերյալ։
Տեսանյութը հրապարակել է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը, չնշելով, թե որտեղ և երբ է եղել խոսակցությունըտեղն ու ժամանակը, ինչպես նաև մի շարք հայկական լրատվամիջոցներ։
Մասնավորապես, պատասխանելով հարցին, կարո՞ղ են գերիները սպասել 2-3 ամիս, Սիմոնյանն ասել է․ «Ոչ, դա սխալ է, չեմ հասկանում։ Ինչ նպատակով էին այդ գերիներն, այդ մարդիկ այնտեղ գնացել»։

Զրուցակիցն ասել է․ «Պաշտպանելու Հայրենիքը»։
«Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»,- ասել է Սիմոնյանը, բերելով Իսրայելի օրինակը, որն, ըստ նրա, չի բանակցում ահաբեկիչների հետ, այլ վերացնում է նրանց կողմից առևանգած ինքնաթիռը։

«Դրանք մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։

Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն», հարցրել է Սիմոնյանը զրուցակցին և ինքն էլ պատասխանել․ «որովհետև գիտեն, այդ այդ մարդիկ դասալիքներ են, նրանք վայր են դրել զենքը, փախել և հայտնվել գերության մեջ»։

Վերջին տվյալներով՝ Արցախում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել 114 զինծառայողի։ Միաժամանակ նոյեմբերի 16-ի սրման ժամանակ գերեվարվել է ևս 32 զինծառայող, որոնցից 11-ն արդեն վերադարձել է Հայրենիք։

Gisher.news. Ձայնագրությունն արվել է Ֆրանսիայի Սենատում պաշտոնական հանդիպումից հետո հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը