Բավ է պառակտվել
06-07-2022 13:28

ՔԿ-ն նշել է Յունիբանկի Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառը

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել նախնական տվյալներով գազի արտահոսքի հետևանքով, հայտնում է ՔԿ մամլո ծառայությունը։

ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղում պայթյունի մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարություն է ստացվել հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին։ Այրվել են արխիվում առկա փաստաթղթերը, վնասվել է հաճախորդների սպասարկման սրահը, ինչպես նաև շենքի մուտքի մոտ կայանված երեք մեքենա և հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։

Պայթյունի հետևանքով զոհվել է մաքրման ծառայության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը, վիրավորվել է վեց մարդ՝ 4 հոգի տարբեր ծանրության՝ մինչև 4-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Երևանի Այրվածքների ազգային կենտրոն, իսկ երկուսը. օգնություն ստանալով Աշտարակի բժշկական կենտրոնում, դուրս են գրվել։