Բավ է պառակտվել
18-10-2021 18:13

Հայաստանի ԱԱԾ-ն հերքում է երկրի հարավում գտնվող բարձրունքը Ադրբեջանին փոխանցելու լուրերը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։
«Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունների, թե Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ԱԱԾ-ն հայտնում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»,– ասվում է հաղորդագրության մեջ։