Բավ է պառակտվել
01-08-2022 14:30

ԱԱԾ-ից հայտարարել են, որ կապ չունեն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտք գործելու արգելքի հետ

ՀՀ ԱԱԾ-ն հերքում է, որ Հայաստանը կապ ունի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳՆ առաջին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտք գործելու արգելքի հետ։

«Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը անցակետում արգելել են ռուս խաղաղապահները։ Խնդրում ենք ճշտել ռուս խաղաղապահներից», - ի պատասխան Civic.am-ի հարցմանը հայտարարել են գերատեսչությունից։

Խնդրանքին՝ մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքը, որ արգելքը կարող է լինել Հայաստանի իշխանությունից, ԱԱԾ-ից նշել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չենք մեկնաբանում։

«Ժառանգություն» կուսակցության հայտարարության համաձայն՝ երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է իր մուտքը Արցախի Հանրապետության տարածք։

Րաֆֆի Հովհաննիսյանը հավանական է համարել, որ արգելքը եղել է Հայաստանի իշխանությունների կողմից, նշելով, որ Արցախի իշխանությունները չէին տիրապետում այդ առնչությամբ տեղեկությունների։