Բավ է պառակտվել
24-07-2022 21:00

Սոչիում արտակարգ դրություն է հայտարարվել աննախադեպ անձրևներից հետո

Սոչիի իշխանությունները որոշել են արտակարգ դրություն հայտարարել ամբողջ քաղաքում՝ նախորդ գիշեր գրանցված վատ եղանակային պայմաններից հետո։ Այս մասին իր «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել է Սոչիի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկին, փոխանցեւմ է ՏԱՍՍ-ը։

«Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Սա մեզ ուժերը, տուժածներին օգնության կարգի արագ ձևավորման մեխանիզմը գործարկելու ևս մեկ գործիք է տալիս: Վերջին երեք օրերի տարերքը ավերածություններ է թողել քաղաքի բոլոր թաղամասերում։ Իրավիճակը շատ լուրջ է։ Ամենից շատ տուժել է Կենտրոնական թաղամասը, Սոչիի նորագույն պատմության մեջ հանգստավայրի այս հատվածում նման մասշտաբի իրավիճակ դեռ չէր եղել»,- գրել է Կոպայգորոդսկին։

Տուժած բնակիչների մասին

Մի քանի տասնյակ մարդու հաջողվել է փրկել Սոչիի փողոցներում ջրային հոսանքներից տարերքի ժամանակ, ասել է Կոպայգորոդսկին։

«Ցավոք, մի կին է մահացել: Բայց զոհերը կարող էին շատ ավելի լինել: Մի քանի տասնյակ մարդ փրկվել է փողոցներով անցնող ջրի հոսքերից, որոնք քանդում էին ամեն ինչ իրենց ճանապարհին: Նրանց թվում՝ տասը երեխա», - գրել է Կոպայգորոդսկին:

Նա պարզաբանել է, որ մարդկանց փրկելը «փրկարարների հսկայական լավ համակարգված աշխատանքի, ինչպես նաև ժողովրդական հերոսների արիության հետևանք է»։

«Բնակիչներն օգնում էին փրկարարական աշխատանքներում։ Անպայման կնշենք բոլոր նրանց», ասել է քաղաքագլուխը։

Արտակարգ իրավիճակների ծառայությունների նախնական տվյալներով՝ հուլիսի 23-ի երեկոյան մահացած կինը գտնվելիս է եղել Սոչի քաղաքի Դոնսկայա և Պասեչնայա փողոցների խաչմերուկում։ Առատ տեղումների պատճառով ջրի հոսքը քշել է կայանված մեքենաներից մեկը, այն սկսել է անկառավարելի շարժվել, իսկ կինը արգելափակվել է մեքենայի ու ճանապարհի արգելապատնեշի արանքում։ Կնոջ մահվան փաստով Կրասնոդարի երկրամասում ՌԴ Քննչական կոմիտեի քննչական մարմինները նախաքննական ստուգում են իրականացնում։

Տարերքի հետևանքները

Քաղաքի ղեկավարը հավելել է, որ Սոչիում շարունակվում են լայնածավալ վթարային ու վերականգնողական աշխատանքները։ Ճանապարհները մեծ վնասներ են կրել, բայց երթևեկությունն ամենուր ընթանում է անխափան։ Ճանապարհները մաքրվել են կուտակված աղբից։ Այժմ կազմվում է վնասների, հին սողանքների հնարավոր ակտիվացման և նոր սողանքային գործընթացների առաջացման վայրերի ցանկ։
Դիտորդական խմբերը շրջում են տարածքներով, ակտեր կազմում, խորհրդակցում, բնակիչներին բացատրում իրենց իրավունքներն ու անելիքները:
«Արդեն մոտ 250 տուն հետազոտվել է, 8-966-770-21-73 հեռախոսահամարով քաղաքի թեժ գծին արդեն ստացվել է 100-ից ավելի զանգ, շարունակում ենք աշխատել մեքենաները կորցրած սեփականատերերի հետ։ Բացատրում և օգնում ենք թղթաբանության հարցում։ Հանդիպել ենք քաղաքում աշխատող ապահովագրական ընկերությունների հետ, պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, որպեսզի մեքենաների սեփականատերերը հնարավորինս արագ վճարումներ ստանան»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքում իրականացվում է նաև աղբով լցված լողափերի վերականգնումը: Միայն առափնյա գծում աշխատում է ավելի քան 400 մարդ։

Ընդհանուր առմամբ, ավելի քան 1000 մարդ վերացնում է աղետի հետևանքները քաղաքում։ Ներգրավված են ռեսուրսների մատակարարման ուժերն ու միջոցները, կոմունալ ձեռնարկությունները, շտապ փրկարարական ջոկատները, օգնում են պատգամավորները, կամավորները, բնակիչները։ Միջգերատեսչական օպերատիվ շտաբը գործում է շուրջօրյա: