Բավ է պառակտվել
05-02-2020 15:16

Նորածինների ցանկում ոչ մի Նիկոլ անուն չկա

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ամենատարածված անունները, որոնցով ծնողներն անվանել են իրենց նորածիններին 2019թ.–ին։

Ցանկն ավանդաբար գլխավորել են Նարե և Դավիթ անունները։ Առաջին անունով են կոչել 688 նորածին աղջիկ, իսկ երկրորդով՝ 1399 տղա։ Աղջիկների ամենատարածված անունների հնգյակում են Մարիան (585), Արփին (445), Եվան (439) և Անգելինան (438)։

Տղաների անունների առաջին հնգյակում են ներառվել Նարեկը (931), Հայկը (576), Մարկը (548) և Տիգրանը (535)։

Նորածինների անունների ցանկում չկա Նիկոլ անունը (ի պատիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի), միաժամանակ 310 երեխայի տվել են Մոնթե անունը (Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի պատվին)։

Հետաքրքրական է այն փաստը, որ տղաների անունների շարքում կան կրճատած անուններ՝ Ալեքս (477 երեխա, վեցերորդ տեղը) և Մաքս (154)։
Տղաների ամենաքիչ տարածված անուններն են՝ Էդվարդ (85 երեխա), Ռուբեն (81) և Վաչե (78):

Ինչ վերաբերում է աղջիկների անունների, ապա փոխառված անուններից ամենատարածվածներն են Անգելինան (438), Էլենը (354), Ադրիանան (279), Արիանան (225), Էմիլին (146) , Մոնիկան (136), Լիան (126) և Լինան (95): Ամենաքիչ տարածում ունեցող անուններն են Լուսինեն (94) և Նարինեն (92): Հետաքրքիր է նաև, որ Եվա անունը հայտնվել է առաջին հնգյակում, իսկ նրա մի փոքր փոփոխված տարբերակը՝ Էվան (234), զբաղեցրել է 19-րդ տեղը:

2019 թ.-ի արդյունքներով՝ հանրապետությունում ծնվել է 17 173 աղջիկ (17 322 աղջիկ` 2018 թ.-ին) և 18 958 տղա (19 252` 2018 թ.-ին):

Ազգային վիճակագական կոմիտեի տվյալներով, 2011թ. մարդահամարի արդյունքների հիման վրա Հայաստանի մշտական բնակչությունը 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ի տվյալներով կազմել է 2957.5 հազ. մարդ: Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1893.2 հազ. մարդ (1,7 հազ նվազում 9 ամսում), ընդ որում՝ Երևանում՝ 1083.6 հազ. բնակիչ (1081,8 հազ 2019թ․ հունվարի 1-ի դրությամբ): Գյուղական բնակավայրերում բնակչության թիվը կազմել է 1 073,8 հազ. մարդ, ինչը տարեսկզբի ցուցանիշից 6,1 հազարով քիչ է: