Բավ է պառակտվել
01-04-2019 21:05

“Զվարթնոցում” չվերթները 45 օր կիրականացվեն միայն գիշերային և առավոտյան ժամերին

“Զվարթնոց” օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման աշխատանքների հետ կապված թռիչքները կիրականացվեն ժամը 21։00-ից մինչև ժամը 09։00 ժամանակահատվածում։

“Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ “Զվարթնոց” օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման համար կծախսվի 12մլն դոլար։

“Թռիչքուղու երկարությունը 3850 մետր է, լայնությունը՝ 56 մետր։ Այն կառուցվել է 1963 թվականին, իսկ վերջին անգամ վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2003-2004 թվականներին։ Ելնելով թռիչքուղու վիճակից, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել դրա վերականգնման մասշտաբային աշխատանքներ”,- ասվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ աշխատանքների ընթացքում կապամոնտաժվի և նորով կփոխարինվի վազքուղու կենտրոնական հատվածի լուսավորության համակարգը։ Նոր “LED” համակարգը համապատասխանում է ժամանակակից լավագույն միջազգային չափորոշիչներին։

“ՎԵրանորոգման աշխատանքները կսկսվեն ապրիլի 1-ին և կտևեն շուրջ 45 օր”։