Բավ է պառակտվել
19-10-2022 21:54

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն (տեսանյութ)

Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին, ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը, հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը։

Ոստիկանությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կանցկացվի հոկտեմբերի 20-21-ը Երևանում։