Բավ է պառակտվել
13-12-2022 14:22

Սյունիքում օպերատիվ շտաբ է ստեղծվել, արցախցիներին օգնելու համար գործում է թեժ գիծ

Լաչինի միջանցքում ստեղծված լարված իրավիճակի հետ կապված Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է արցախցիներին օգնելու օպերատիվ շտաբ։

Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ օգնությունը համակարգելու և Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու պատճառով առաջացած խնդիրները լուծելու համար։

Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։