Բավ է պառակտվել
09-03-2021 11:43

Տավուշում սահմանազատման աշխատանքներ չեն տարվում․ պատգամավորների մարզային այցի արդյունքները

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներ Սարգիս Ալեքսանյանը և Աննա Կոստանյանը այցելել են Հայաստանի Տավուշ մարզ և համոզվել, որ այնտեղ սահմանազատան աշխատանքներ չեն տարվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեքսանյանը, տեղադրելով փաստող լուսանկարներ։

Ավելի վաղ սոցցանցերում և տարբեր լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Տավուշի մարզի մի քանի գյուղի տարածքում «երկու օր է, ինչ շուրջ 500 ռուս խաղաղապահ և ադերբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են իրականացնում»։

Ավելի ուշ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել էր այդ տեղեկությունը։

«Երկօրյա տավուշյան այցից վերադարձանք Երևան: Ոսկեպարում, Կիրանցում, Կայան Ավանում և Ազատամուտում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ»,- գրել է Ալեքսանյանը։

Նա նշել է, որ իրոք վերջին օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ։ Պշտոնական, և' ոչ պաշտոնական աղբյուրները տարբեր կերպ են մեկնաբանում՝ չտալով ոչ մի հստակ տեղեկություն, բայց սահմանային փոփոխությունների մասին լուրերը բոլորը միաձայն հերքում են:

«Ադրբեջանի հետ հյուսիսային սահմանին ոչ մի լարվածություն չկա»,- հայտնում է Հայաստանի ՊՆ-ն։

Պատգամավորը գրել է, որ, ամեն դեպքում զգոնությունը չեն թուլացնում, բայց ավելորդ խուճապ ևս չեն ստեղծում, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ տավուշեցու առանց այն էլ լարված առօրյան: