Բավ է պառակտվել
03-02-2023 18:04

Թբիլիսին կաջակցի Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնմանը

Թբիլիսին միայն կողջունի, եթե Մոսկվան որոշի վերականգնել Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև ուղիղ չվերթներն, ասել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է թռիչքների վերսկսմանը՝ սա (Ռուսաստանի կողմից՝ ԻՖ) սահմանված պատժամիջոց է: Եթե ՌԴ-ն չեղարկի միակողմանի պատժամիջոցը, դա կողջունվի մեր կողմից՝ ելնելով մեր համաքաղաքացիների և հայրենակիցների շահերից»,- ասել է լրագրողներին Կոբախիձեն ուրբաթ օրը, հայտնում է Ինտերֆֆաքսը։
Նա չհամաձայնեց Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հետ, որ թռիչքները վերսկսելու հարցում «տանգո պարելու համար երկու հոգի է պետք», ասելով, որ 2019 թվականին Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկելու որոշումը միակողմանի է ընդունել ։

«Եթե նրանք հանեն այս պատժամիջոցը, դա նրանց որոշումն է: Մենք ողջունում ենք (ավիափոխադրումների վերականգնումը), քանի որ սա բարիք կլինի մեր համաքաղաքացիների և հայրենակիցների համար: Սա մեր դիրքորոշումն է, և այս դիրքորոշումը պարզ է»,- հավելել է Կոբախիձեն: