Բավ է պառակտվել
06-11-2018 23:05

“Վերին Լարս” հսկիչ անցակետ տանող ճանապարհով շարժումը երկու օրվա ընթացքում պարբերաբար կսահմանափակվի

Ռուս-վրացական «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետ տանող ճանապարհը 2 օրվա ընթացքում պարբերաբար փակվելու է ցերեկային ժամերին: Այդ մասին հաղորդել է Վրաստանի տարածաշրջանների զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունը։ Սահմանափակումները կգործեն նոյեմբերի 7-ին և 8-ին Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 29-րդ կիլոմետրում: Սահմանափակումը կապված է ճանապարհի երկայնքով ձգվող ժայռի այն մասերի վերացման աշխատանքների հետ, որոնք սողանքի հետևանքով կարող են քարաթափում առաջացնել : “Այդ կապակցությամբ նոյեմբերի 7-ին և 8-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն անհրաժեշտ է պարբերաբար մեկժամյա ընդմիջումով փակել ճանապարհի նշված հատվածը»,-ասված Է հաղորդագրության մեջ։ “ Վերին Լարս” հսկիչ անցակետը գտնվում է Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու վրա, որով անցնում է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին։