Բավ է պառակտվել
13-07-2019 10:28

10 օրվա ընթացքում ԱԱԾ-ն նախնական եզրակացություն կտա էներգահամակարգի խափանման մասին․Վանեցյան

Հայաստանի էներգետիկ համակարգում վթարի վերաբերյալ ԱԱԾ-ի նախնական եզրակացությունը կտրվի 10 օրվա ընթացքում, հայտնել է լրագրողներին Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

“Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում  և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզել՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՞ եղել է տեխնիկական պատճառներով։ Այս բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։ Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է”, - ասել է Վանեցյանը։

Չորեքշաբթի Հայաստանի էներգահամակարգում խոշոր վթարի հետևանքով խափանվել էր մայրաքաղաքի և շրջանների հոսանքի, ջրի և գազի մատակարարումը, կանգնեցվել էր Երևանի մետրոպոլիտենը, չէին աշխատում վճարման տերմինալներն ու բանկոմատները, փողոցներում խցանումներ էին։ Վթարի պատճառով էլեկտրացանցից անջատվել էին Երևանի Ջէկ-ը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը (Հայաստանում հոսանք արտադրող հինգ կայաններից 2 խոշորը)։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի հրահանգով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ էներգետիկ համակարգի փորձագետների ներգրավմամբ, որը պետք է ուսումնասիրի հուլիսի 10-ին տեղ գտած վթարի պատճառները։

Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի խոսքերով, աշխատանքային խմբի հաշվետվությունը պատրաստ կլինի շուրջ մեկ ամսից։