Բավ է պառակտվել
21-07-2022 11:22

Երևանի կենտրոնոմ նռնակ է հայտնաբերվել

Հինգշաբթի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում նռնակ է հայտնաբերվել։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ մամլո ծառայությունը, ժամը 09։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 շենքի բակում նռնակ է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ, տեղում վնասազերծել և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։