Բավ է պառակտվել
20-01-2020 12:57

Երևանի կենտրոնում ընթանում է մսավաճառների բողոքի խոշոր ցույց (լուսանկարներ)

 

Երկուշաբթի օրը Երևանի Հանրապետության հրապարակում ընթանում է անասնապահների և մասաճառների բողոքի խոշոր ակցիա։

Ցույցի մասնակիցները բողոքում են սպանդանոցային պարտադիր մորթի դեմ։

 

Այս պահին ոստիկանական ուժերն, այդ թվում հատուկջոկատայինները, ամբողջությամբ արգելափակել են Տիգրան Մեծի պողոտան։ Հրապարակում գտնվող ուժերը արգելափակում են ցույցի մասնակիցների տեղաշարժը դեպի կենտրոն։ Կանգնեցվել են կրկնակի կորդոններ։

Ցույցի մասնակիցներն ասում են, որ իրենց համար անընդունելի են սապանդանոցային մորթի նոր պահանջները։ Մասնավորապես, նրանք նշում են, որ լինում են արտակարգ դեպքեր, երբ հնարավոր չէ անասուններին սպանդանոց ուղարկել, իսկ տնային սպանդի դեպքում խանութներն այդ միսը չեն ընդունի: