Բավ է պառակտվել
24-01-2022 13:44

В центре Еревана произошла утечка газа. В «Газпром-Армении» сообщили о прекращении подачи газа абонентам двух районов

Երևանի կենտրոնում գազի արտահոսք է եղել։ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտնել է երկու վարչական շրջանում գազի մատակարարման դադարեցման մասին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցով անցնող ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք։
«Հետագա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01։30-ից դադարեցվել է գազամատակարարումը նշված գազատարով»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ, որոնց ավարտի և գազաթողարկման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Նույն օրն ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում հաղորդվում էր, որ վթարային աշխատանքներն իրականացնելու նպատակով նշված ժամին դադարեցվել է մայրաքաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների մի շարք հասցեների, այդ թվում՝ Սարյան փողոցի թիվ 2-ից 20 (զույգերը) բազմաբնակարան շենքերի, Մոսկովյան փողոցի թիվ 20-ից 36 բազմաբնակարան շենքերի, Դեմիրճյան փողոցի, Ֆրիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Արամի նրբանցքի, Ալիխանյան փողոցի, Բաղրամյան պողոտայի թիվ 1-ից 23 և թիվ 2-ից 50բ բազմաբնակարան շենքերի, Թամանյան փողոցի թիվ 1, 3 բազմաբնակարան շենքերի, Զառուբյան, Անտառային, Սարմենի, Ջրաշատ, Ս․Կապուտիկայն, Լեռ Կամսար, Սոսեի, Գ.Հարությունյան փողոցների, Վաղարշյան փողոցի թիվ 2, 4 բազմաբնակարան շենքերի, Պռոշյան փողոցի, Պռոշյան 1-ին նրբանցքի, «Կոզեռն» թաղամասի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և հաստատությունների գազասպառողների գազամատակարարումը:

Երեկվա գազի արտահոսքն ու պայթյունը Երևանում

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 23-ին, Տիչինայի փողոցում գտնվող “Բորա” ռեստորանի հարակից առանձնատներից մեկում տեղի է ունեցել պայթյուն գազի արտահոսքի պատճառով։ Ըստ ԱԻՆ-ի՝ փլուզվել է պատը, հիվանդանոց է տեղափոխվել մեկ քաղաքացի, ծնբ․ 1943թ․, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։

Հաղորդվել էր նաև նույն փողոցում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի մասին։ Արդյունքում հրդեհվել էր տներից մեկի միջանցքը՝ կահույքով, կտուրի ծածկը, լողարանի և խոհանոցի դռները։ Տուժածներ չեն եղել։

«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանել է, որ արտահոսքը տեղի է ունեցել Երևանի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խարնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։

Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։