Բավ է պառակտվել
02-06-2021 11:11

Երևանի կենտրոնում օրը ցերեկով սպանություն է կատարվել

Դեպքը պատահել է Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի դիմաց։

Երևանի կենտրոնում հնչել են կրակոցներ, մարդ է սպանվել։ Ինչպես գրել է ֆեյսբուքյան իր էջում անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նա, անցնելով Աբովյան փողոցով, ականատես է եղել զրահուրելի տեսարանի։

«Տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։
Նիկոլական իշխանությունը երկիրը վերածել է անկառավարելի քաոսի, ով՝ ում և որտեղ ուզում է, կրակում է»,- գրել է նա։

Զոհրաբյանն իր գրառումն ավարտել է, հիշեցնելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետևյալ խոսքերը․ «մեր երկրում այլևս երբեք կրակոցներով հարց չի լուծվելու»։

Ինչպես հայտնել են Sputnik Արմենիային «մոսկվա» կինոթատրոնում, իրենք չեն լսել, հնարավոր է, կրակել են խլացուցիչով զենքից։ Դեպքի վայրում է եղել, ենթադրաբար՝ սպանվածի ավտոմեքենան ռուսաստանյան համարանիշներով։ Սպանության վայրում իրավապահ մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ են հավաքված։

Լրատվամիջոցները հայտնում է, որ սպանվածը տղամարդ է։ Տեղում աշխատում է ոստիկանությունը։