Բավ է պառակտվել
22-08-2022 17:20

Երևանի կենտրոնում «ընդհատակյա» բեռնափոխադրողներ են հայտնաբերվել (տեսանյութ)

ՀՀ պետեկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Երևանի Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում մի խումբ անձինք հեռավար կերպով բեռնափոխադրումներ են իրականացնում այլ երկրի ներքին շուկայում, առանց պետական գրանցման։ Այս մասին հայտնում է ՊԵԿ–ի մամլո ծառայությունը։

Իրականացված միջոցառումների շրջանակում հետազոտվել է ապօրինի ձեռնարկատիրության հասցեն, պարզվել է, որ 3-սենյականոց, 50 քմ մակերեսով բնակարանում եղել են սեղան–աթոռներ, 20 համակարգիչ՝ 40 մոնիտորով, հեռախոսներ, որոնցից օգտվել են աշխատակիցները։
Բոլոր համակարգիչները միացված են եղել «Ռոստելեկոմի» ցանցին և գտնվել են աշխատանքային վիճակում:
Աշխատակիցներից մի քանիսը փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն դեպքի վայրն անմիջապես շրջափակվել է։
Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները խուզարկվել և առգրավել են գործի հանգամանքների համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցները, այդ թվում` բոլոր համակարգիչները:
Ներկայումս տարվում է հետաքննություն ապօրինի գործունեության կազմակերպիչների ամբողջ շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու համար։