Բավ է պառակտվել
04-04-2015 14:52

Թուրքիայում խիստ հակահայ միջոցառում է անցկացվել

Թուրքիայի Բուրդուր քաղաքի Հանրապետության հրապարակում «100 տարվա սուտը՝ Հայոց ցեղասպանություն անունով» խորագրով խիստ հակահայ բովանդակությամբ բացօթյա մամուլիս ասուլիս է անցկացվել։  Մեհմեթ Աքիֆ Էրսոյի անվան համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ իրականացված միջոցառմանը բազմաթիվ մարդ է մասնակցել, այդ թվում նաև երեխաներ։ Հավաքվածները հանդես են եկել հայատյաց կոչերով, պարզել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Կազմակերպիչները, խեղաթյուրելով պատմական փաստերն ու վկայակոչելով Թուրքիայի կողմից հորինված իրադարձությունները, ոչ միայն ժխտել են Հայոց ցեղասպանության փաստը, այլև հայերին մեղադրել Արևմտյան Հայաստանում և Արցախում կոտորածներ իրականացնելու մեջ։ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական և միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: