Բավ է պառակտվել
19-09-2016 12:29

Վանաձորում 5-ամյա երեխան եռման ջուր է լցրել վրան ու 4 օր անց մահացել

Մոտ 20 օր առաջ Վանաձորում 5-ամյա երեխա է մահացել դժբախտ պատահարից: 5-ամյա երեխան մահացել է եղբոր հետ խաղալու ընթացքում եռման ջուրը վրան լցնելու հետեւանքով: Դեպքը գրանցվել է օգոստոսի 31-ին:

Մայրը վերադառանալով տուն, տեսել է երեխային այրված վիճակում, սակայն հիվանդանոց չի տեղափոխել, այլ փորձել է ինքնաբուժությամբ զբաղվել: Դեպքից 4 օր անց փոքրիկը մահացել է այդպես էլ չստանալով որեւէ բժշկական միջամտություն:

Լոռու մարզի քննչական բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ ընտանիքը Վանաձոր է տեղափոխվել մեկ տարի առաջ՝ Արարատի մարզից: Ընտանիքի մյուս երեք երեխաներին ոստիկանությունը տեղափոխել է Վանաձորի մանկատուն:

Վանաձորի շտապօգնության բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանը հայտնեց, որ կանչով նշված բնակարան ժամանած շտապօգնության բրիգադը ֆիքսել է երեխայի կենսաբանական մահը: Սահակյանը մեկ անգամ ևս հորդորում է՝ առողջության հետ կապված ցանկացած իրավիճակում, հատկապես, եթե դա կյանքին վտանգ սպառնացող է, անհապաղ զանգահարել շտապօգնություն եւ ինքնաբուժությամբ չզբաղվել: