Բավ է պառակտվել
10-08-2021 11:11

Վանաձորում հորդառատ անձրևները հեղեղել են շենքերը և առանձնատները (լուսանկար, տեսանյութ)

Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղացել է տեղատարափ անձրև և կարկուտ։

Ինչպես տեղեկացվում է ԱԻՆ կայքում՝ նախօրեին հայտնի է դարձել, որ անձրևի, կարկուտի և քամու պատճառով հեղեղվել են քաղաքի Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերը և բակերը։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքապետարանի կոմունալ բաժնի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ սելավաջրերը հեռացրել են 7 բազմաբնակարան շենքերի և 13 առանձնատների նկուղներից և շքամուտքերից։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ տեղադրել Վանաձորից, որի հեղինակը օգտատեր Հովհաննես Եղիազարյանն է։