Բավ է պառակտվել
21-11-2022 13:39

Վանաձորի անտառտնտեսությունում ապօրինի հատվել է 2 հազարից ավել ծառ, վնասը գերազանցում է 200 հազար դոլարը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։

Տեսչական մարմնից հայտնում են՝ «Ստուգման արդյունքում անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 2173 ծառ։ Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 79.187.500 ՀՀ դրամի չափով (ավելի քան 200 հազար դոլար)։ Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին»,- հայտնում են տեսչությունից։