Բավ է պառակտվել
20-08-2016 12:30

ԶՈւ զորամասերում մեկնարկել է 2016թ. ամառային ուսումնական փուլը

ՀՀ ԶՈՒ զորամասերում մեկնարկել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի` ամառային ուսումնական փուլի շրջանակում իրականացվող միջոցառումները:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 16-ից Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար: Կատարելագործվում են զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում է ստորաբաժանումների մարտունակությունը:

ՀՀ ԶՈւ զորամասերում ուսումնական նոր փուլի շրջանակում անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, ստորաբաժանումները մարտական պատրաստականության տարբեր աստիճանի բերելու վարժանքներ: