Բավ է պառակտվել
02-11-2021 09:53

ԱՀԿ-ն նշել է համավարակի ավարտի ժամկետներն ու պայմանները

Կորոնավիրուսային համավարակը կավարտվի աշխարհում, երբ ձեռք բերվի կոլեկտիվ իմունիտետի բավարար մակարդակ։
Այս մասին երկուշաբթի «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը։

«Երբ հասարակության մեջ ձեռք կբերվի իմունիտետի բավարար մակարդակ, որը թույլ չի տա վիրուսին փոխանցվել, ինչը նշանակում է, որ մենք պետք է կարճ ժամանակում ունենանք բավականաչափ պատվաստված, իմունիտետ ունեցող մարդիկ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե երբ կավարտվի համաճարակը։

Համավարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 246,8 միլիոն մարդ, ավելի քան 5 միլիոնը մահացել է։