Այսօր Գյումրիում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված աղոթքի ժամանակ պատարագի մասնակիցներից ոմանց բաժանվեցին նշխարներ:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ համատեղ մատուցված սուրբ աղոթքի ժամանակ օրհնվեցին հացի կտորներ, որոնք հոգևորականների կողմից բաժանվեցին մարդկանց:
Գյումրեցիներից մեկը, ում հաջողվեց օրհնված նշխարից ստանալ, ասաց, որ իր համար անակնկալ էր, որ հենց ինքը կստանա նման օրհնություն:
«Ես գիտեմ՝ հիմա իմ մոտ ամեն ինչ լավ կեղնի... Հուզված եմ շատ, չեմ կարում արտահայտեմ՝ ինչ եմ զգում»,- ասաց տղամարդը: