Բավ է պառակտվել
29-02-2016 10:34

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բակում հրազենային վնասվածքներով երիտասարդի է հայտանբերվել

Այսօր վաղ առավոտյան անհայտ անձինք մոտ 25 տարեկան հրազենային վնասվածք ստացած երիտասարդին բերել թողել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում և հեռացել են: Հիվանդանոցի փոխտնօրեն Ռոբերտ Օրհուսյանը հայտնել է, որ երիտասարդի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության ապարատին, ունի բազմաթիվ հրազենային վնասվածքներ ոտքի, ձեռքերի, որովայնի շրջանում, ինչի պատճառով նրան արվել է աղիքային ռեզեկցիա (մասնահատում): Երիտասարդը անգիտակից վիճակում է, բժիշկները չգիտեն երիտասարդի անուն-ազգանունը: