Բավ է պառակտվել
15-12-2015 17:55

Հայտնի գործարարի տան վրա զինված հարձակում է իրականացվել

Երևանում զինված հարձակում է իրականացվել հայտնի գործարարի տան վրա:  Զինված հանացագործը դիմակով մտել է հրուշակեղենի «Շանթ» ընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանի տուն: Հարձակման ժամանակ տանը փոքր երեխա է եղել: Հարձակվողը, երբ սկսել է կրակել, վնասազերծվել է ընտանիքի անդամների կողմից: Զլմների տվյալներով, հարձակման հետևանքով տուժել է աղջիկը, որը հոսպիտալացվել է: Տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` զինված հարձակում գործելու և անօրինական զենք պահելու հատկանիշներով: