Բավ է պառակտվել
24-07-2019 17:13

Օսիպյանը Սերժ Սարգսյանի եղբորորդու ու ասֆալտին փռելու մասին


Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, գտնվելով ՀՀ-ում, մեր անցակետերը հատել է որպես Սարգսյան: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում, ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը.
«Թե հետագայում ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել` մինչեւ նախաքննությունը կպարզի կամ տվյալ պետության երկրի իրավապահները»,- հավելեց Օսիպյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում, անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:
Լրագրողները նկատեցի նաև ,որ ասֆալտին փռելու գործողություններ վերջերս կարծես տեղի չեն ունենում, ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում ոստիկանությունը, արդյոք պետք է անպայման վարչապետի հրահա՞նգ լինի, որ որոշեն այս կամ այն անձին ասֆալտին փռեն։
«Ասֆալտին փռելու գործընթաց, ուրեմն ոստիկանությունն ունի հստակ գործառույթային պարտականություններ, և այստեղ պարտադիր չի, որ լինի վարչապետի հանձնարարականը, ասֆալտին փռելը շարունակվում է, Դուք ուղղակի երևի տեղեկացված չեք։ Նաև վստահեցնում եմ ձեզ, այն պահից, երբ մենք խստացրել ենք մեր մոտեցումները և դադարել ենք հանդուրժող լինելը հանցագործների, իրավախախտների նկատմամբ, և մարդիկ կան, որ հասկացել են և ՀՀ-ում էլ ավելի օրինապաշտ են դարձել»-ասաց պարոն Օսիպյանը։
Ոստիկանապետը նաև առաջարկեց մի օր երեկոյան ժամերի մի քանի ժամ անցկացնել իրենց ծառայողների հետ և տեսնել, թե ինչպես են աշխատում նրանք։

 

Արմինե Գևորգյան