Բավ է պառակտվել
20-12-2018 13:51

Վալերի Օսիպյանը մեկնաբանել է երկրում “օրենքով գողերի” հավաքի մասին լուրերը

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հինգշաբթի օրը հերքել է երկրում “օրենքով գողերի” հավաքի մասին լուրերը։

Հայաստանի լրատվամիջոցները նախօրեին տեղեկություն են տարածել երկրում 900 օրենքով գողերի և քրեական հեղինակությունների հավաքի մասին։

“Օրենքով գողերը նախքան գող լինելը մարդ են և օգտվում են Սահամանադրությամբ բոլոր իրավունքներից և ունեն պարտականություններ: Սակայն այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Երբևիցե կրիմինալը Հայաստանում այնպես չի եղել վերահոսկողության տակ, ինչպես այսօր”,- ասել է Օսիպյանը։

Միաժամանակ, նա հայտնել է, որ մի քանի օր առաջ քրեական հեղինակություն Արտյոմ Կանովսկին այցելել է իր ծանոթի գերեզմանը մեր երկրում, և ոստիկանությունը դրա մասին տեղյակ է եղել՝ ձեռնարկելով օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ:

“Այսօր մենք տիրապետում ենք երկրում քրեական իրավիճակին և հետևում ամեն մի փոքր ու չնչին տեղաշարժի”,- ասել է Օսիպյանը:

Ինչ վերաբերում է երկու քրեական հեղինակության՝ Ալիկ Բանդուրյանի և Պետրոս Իսրայելյանի վերջերս դատարանի որոշմամբ ազատ արձակմանը, նա նշել է, որ ոստիկանությունը դա խնդրահարույց չի համարում, քանի որ իրականացնում է համապատասխան օպերատիվ միջոցառումներ։

Նա ընդգծել է, որ բոլոր հեղինակությունները զգուշացվել են նախընտրական ժամանակահատվածում իրավախախտումների և այն մասին, որ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

“Ընտրություններին միջամտություններ (քրեական աշխարհի) չեն եղել, քանի որ դա վերահսկվել է ոստիկանություան կողմից։ Նախազգուշացումն այնքան խիստ է եղել, որ նրանցից շատերը, կասկածի տակ ընկնելու մտավախություն ունենալով, գերադասել են ընտրությունների ընթացքում լքել երկիրը”,- ասել է Օսիպյանը։