Բավ է պառակտվել
01-07-2019 13:08

Վանեցյանը կոշտ գնահատական է տվել Հայաստանի ԱԱԾ որոշ ստորաբաժանումների աշխատանքին

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը երկուշաբթի անցկացրել է Ազգային անվտանգության ծառայության խորհրդի նիստ, որին ներկա են եղել վարչության պետի տեղակալները, ինչպես նաև կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության բարելավման, հնարավոր դիվերսիոն ներթափանցման կանխարգելման և կանխման, ներքին անվտանգության, Հայաստանի սահմանադրական կարգի ապահովման և սպառնալիքների չեզոքացման հարցերը:

Ամփոփելով զեկույցները, ելույթները և օրակարգի հարցերի քննարկումները, Վանեցյանը կոշտ գնահատականներ է տվել որոշակի ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ, իսկ որոշ ուղղություններով գրանցված արդյունքները անվանել է անբավարար, ընդգծելով դրանց բարելավման և ավելի բարձր մակարդակ սահմանելու անհրաժեշտությունը:

ԱԱԾ տնօրենը հանձնարարել է կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին պարբերաբար վերլուծել գործառնական իրավիճակը և միջազգային զարգացումները, ներդնել կառուցվածքում նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ, բարձրացնել այլ պետական մարմինների և գործընկեր կազմակերպությունների հետ հսմսգործակցոության արդյունավետությունը և, անհրաժեշտության դեպքում՝ հանդել գալ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նախաձեռնություններով: